Oragir.News-ին Գյումրի ԲԿ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սպանված 26-ամյա բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են։
«57-ամյա Ս. Ս.-ն կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, շոկային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրան միանգամից տարել են վիրահատության։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում»,- հայտնեցին Գյումրի ԲԿ-ից։
Ս.Ս.-ն գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է ծանր կայուն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շտապ բուժօգնության բժիշկների կողմից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի, որոնցից մեկը՝ մահացած։