latest_news
copy image url
Ներքին 1 день назад - 22:41 07-09-2026

Գեղարոտում շարունակում են հաշվառել աղետի պատճառած վնասները՝ կարկուտը բերքն է տարել, քամին՝ շենքերի տանիքները

Գեղարոտում բնական աղետներ հաճախ չեն լինում, սակայն երեկ կեսօրից սկսված փոթորիկը շրջել էր էլեկտրասյուներ, գյուղապետարանի տանիքը պոկել-շպրտել գազի խողովակների վրա, կարկուտը մեծ վնաս էր հասցրել արտերին։

«Փառք Աստծո, քիչ են լինում էստեղ աղետները, ու երեկ էլ, փառք Աստծո, զոհեր չունեցանք,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Գեղարոտը ներառող Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը։

Նա կարևորեց մեծ չափով վնասված շենքերի նորոգումը կազմակերպելը։ «Հետևանքները մենք ներկայացրել ենք, եթե վերևներից մեզ կօգնեն, շատ լավ կլինի, եթե՝ չէ, մենք հրատապով կկառուցենք,- ասաց Հակոբյանը,- ճիշտ է, սուղ են մեր համայնքի միջոցները, բայց շենքերի նորոգումն անպայման պիտի արվի»։

Նրա խոսքով՝ մեծ խնդիրներ կան նաև բերքին՝ կարկուտի վնասի հետ կապված։ Այդ ամենը նախատեսվում է առաջիկա օրերին հաշվառել և ներկայացնել կառավարությանը։ Շենքերի դիտարկումն այսօր արդեն արվել է․ մարզպետարանի աշխատակիցները գույքագրել են խնդիրները և հիմա պիտի կատարվի գնահատում։

Հակոբյանի նախնական հաշվարկով՝ շենքերին հասցված վնասը կազմում է մոտ 3․5 մլն դրամ, իսկ արտերին հասցված վնասի մասին դժվարացավ խոսել, քանի որ ամբողջը դեռ չեն դիտարկել։ «Կարևորը երկու շենք են, որոնց վնասները մեծ են, մյուս երկու շենքերը թեթև վնասներ են կրել»,- ասաց Հակոբյանը։

Նա կարևորեց, որ Գազպրոմի ու էլցանցի աշխատակիցները տարածքում արագորեն հետևանքավերացման աշխատանքներ են կատարում վերականգնելու համար գյուղի բնականոն էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը․ «Էլեկտրոցանցը մինչև վեցը էսօր պրծած կլինի, Գազպրոմը խոստացավ երկու օրվա մեջ»,- ասաց նա։

Կարմեն Մարտիրոսյան

Most Viewed

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին