latest_news
Ներքին Տեսանյութ 8 часов назад - 15:31 08-09-2026

Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

Տիկի՛ն Ղազարյան, Դուք ի՞նչ պատասխանատվությամբ եք 2023 թվականի մայիսի 24-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում ձեռք բերել նորակառույց բնակարան, այն օրերին, երբ որ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ՝ ապրիլի 24-ին, փակվեց Արցախը Հյաաստանին կապող միակ ճանապարհը, արցախահայությունը հայտնվեց շրջափակման մեջ:

Այս մասին ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ՔՊ-ական Ալխաս Ղազարյանին դիմելով՝ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Երեխաները զրկված էին սննդի հնարավորությունից, հիվանդները՝ դեղորայքի հնարավորությունից, և դա ի վերջո հանգեցրեց ավելի քան 150 հազար արցախահայության տնավեր լինելուն ձեր իշխանության, ձեր կառավարության, կարծում եմ՝ նաև անձամբ Ձեր կառավարության գործողությունների հետևանքով:

«Ինձ հետաքրքիր ա, թե ի՞նչ պատասխանատվությամբ եք Դուք տնատեր դարձել այն ժամանակաշրջանում, երբ որ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ տնավեր էին դառնում»,- ասաց Էդգար Ղազարյանը:

ՔՊ-ական պատգամավորը հրաժարվեց հարցին պատասխանելուց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Most Viewed