Ճանաչված դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքի մանրամասներն ու աշխատանքային փոփոխությունները մշտապես հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում են: Նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրած բաժանման լուրերից հետո դերասանն այլևս չի թաքցնում իր երջանկությունը: Գևորգը կրկին սիրելի ունի, իսկ նրա նոր ընտրյալն արդեն հասցրել է հանդես գալ բավականին խոսուն ու ուղղակի հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի համացանցում ու մեդիադաշտում ակտիվորեն քննարկվում էր Գևորգ Գրիգորյանի և դերասանուհի Ռոմելա Սարգսյանի բաժանումը: Չնայած երկրպագուների բազմաթիվ հարցերին՝ զույգն այդպես էլ որևէ պաշտոնական մեկնաբանություն չտվեց իրենց հարաբերությունների ավարտի մասին:
Սակայն լռության շրջանն ավարտված է: Գևորգը կիսվել է համատեղ լուսանկարով և կից կատարել բավականին գրառում.
«Հիմա բոլորդ ազատ եք, հաջողություն»,- գրել է դերասանի ընտրյալը:
Անձնական կյանքի փոփոխություններին զուգահեռ՝ փոխվել է նաև Գևորգի գործունեության վեկտորը: Վերջին ամիսներին դերասանն այլևս չի երևում հեռուստասերիալներում կամ նախագծերում:
Դերասանական կարիերային փոխարինելու է եկել էքստրեմալ սպորտը. Գևորգին այժմ առավել հաճախ կարելի է տեսնել լեռնագնացության մասին հոլովակներում, որտեղ նա ակտիվորեն կիսվում է իր նոր հոբբիով, արկածներով և նորանոր բարձունքներ նվաճելու տպավորիչ կադրերով: