latest_news
copy image url
Ներքին 6 часов назад - 09:30 07-07-2026

Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը

Երեկ իշխանական համացանցը ազդարարարում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում ծավալված լայնածավալ ստուգումների և առկա չարաշահումների մասին։

Նրանց և նրանց պես մտածող իրավապահներին տեղեկացնենք որ օրենքով (եթե դա իհարկե դեռ կարևոր է) ցանկացած կազմակերպություն եթե անցել է աուդիտ, ապա դրանում հետագայում հայտնաբերված խախտումների համար պատասխանատու է հենց աուդիտ իրականացնող հեղինակավոր կազմակերպությունը։

Տվյալ դեպքում ՀԱՕԿ֊ի ստորև ներկայացվող աուդիտի եզրակացությունը ինքնին բացառում է Ծառուկյանի մեղավորությունը։

Հավելենք, որ նմանատիպ խախտումներ ՊԵԿ֊ը հայտնաբերում է տարեկան իրականացվող միջինը 12 հազար ստուգումների ընթացքում, սակայն դրա հետևանքով ոչ ոք չի դատվում։

Գլոբալ առումով անհրաժեշտ է Աուդիտորների ասոցացիայի պարզաբանումը կամ էլ ընդհանրապես պետք է լուծարել աուդիտի ինստիտուտը։