Որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել, քննարկումներին չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել։
Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, կքննարկենք։ Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր։ Այս իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Իմ դիրքորոշումը նոր պետք է ձևավորեմ»,- ասել է նա։