latest_news
copy image url
Ներքին 9 часов назад - 14:05 02-07-2026

Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին

Դա անհեթեթություն է։ Նման բան չեմ մտածում:

Այս մասին ասաց 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ արդյոք առաջարկվե՞լ է Ալեն Սիմոնյանին ՀՀ նախագահի պաշտոնը:

«Երբևիցե, որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում: ՀՀ-ն ունի նախագահ։ Որպես քաղաքացի՝ իմ կողմից ամենասիրված, հարգված նախագահն է, որին շատ սիրում, շատ հարգում եմ և նման խոսակցությունն ուղղակի անհեթեթություն է։ Որևէ պաշտոնյայի հետ երբևէ նման բան չի քննարկվել, չեմ լսել, չեմ խոսել: Մամուլից եմ իմացել, ոչ նախագահի, ոչ փոխվարչապետի, ոչ էլ դեսպանի պաշտոնի համար չեմ քննարկել»,-ասել է նա: