Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:24 18-09-2026

Առավոտից իրիկուն աղբն այրում են. դա մենք ենք շնչում. ահազանգ Գյումրիի Մուշ թաղամասից

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի աղբավայրը կրկին այրվում է, աղբավայրի հարակից թաղամասերի բնակիչները խեղդվում են ծխից։ Քաղաքային աղբավայրի հարակից Բուլվարային և Մուշ թաղամասերի բնակիչների համար աղբի այրման հետևանքով առաջացող ծուխն ու գարշահոտությունը վաղուց արդեն նորություն չեն։

Բանն այն է, որ աղբավայրը պարբերաբար ինքնայրվում է, իսկ դրա հետևանքով առաջացած ծուխը տարածվում է բնակելի հատվածներում։

Oragir.News-ը ստացել է հերթական ահազանգը Մուշ թաղամասի բնակիչների կողմից։

Նշենք, որ քաղաքային աղբավայրը գործում է դեռևս 1960-ականներից։ Տարիների ընթացքում Գյումրին ընդարձակվել է, բնակելի թաղամասերը մոտեցել են աղբավայրին, իսկ աղբավայրն էլ, իր հերթին, ընդլայնվել է։ 2021 թվականին որոշում էր կայացվել Հայաստանում ստեղծել չորս խոշոր՝ մարզային նշանակության աղբավայր։

Դրանցից մեկը նախատեսվում էր Շիրակի մարզում՝ Բենիամինի համայնքի շրջակայքում, սակայն նոր աղբավայրի կառուցման ծրագիրը մինչ օրս չի լուծել Գյումրիի գործող աղբավայրի խնդիրը։

«Առավոտից իրիկուն աղբն այրում են. դա մենք ենք շնչում, գարշահոտություն է, չենք կարող պատուհան բացել, որովհետև էդ թունավոր օդը մենք ենք շնչում»,- ասում է բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ պատմում է, որ իրավիճակն հատկապես անտանելի է դառնում հատկապես շոգ եղանակին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»