Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: