copy image url
Սպորտ 4 ժամ առաջ - 20:18 16-09-2026

Տրանսֆերային ռեկորդ հայկական ֆուտբոլում. Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմը

Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» պաշտոնապես հայտարարել է տրանսֆերային նոր ռեկորդի և սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարի հետ պայմանագիր կնքելու մասին։

Տրանսֆերն աննախադեպ է հայկական ֆուտբոլի պատմության մեջ. ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո՝ ըստ հեղինակավոր Transfermarkt-ի։

Զդելարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում՝ ՕՖԿ «Բելգրադում»։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում հռչակվել է Հունաստանի չեմպիոն։ Կարիերայի ընթացքում սերբ կիսապաշտպանը հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկայում», սերբական «Պարտիզանում», ինչպես նաև ռուսական Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։

«Պարտիզանի» կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ նույնքան անգամ դարձել Ռուսաստանի գավաթակիր։

Միջազգային ասպարեզում նորեկը ևս լուրջ հաջողություններ է գրանցել. 2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։
Երևանյան ակումբում Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։

Armsport

Ամենից շատ դիտված