Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 17:32 16-09-2026

Վառելիքի համաշխարհային պաշարները կրճատվում են

Վառելիքի համաշխարհային պաշարները կրճատվում են արդեն ավելի քան կես տարի, իսկ դեֆիցիտը ռազմավարական պահուստների հաշվին փոխհատուցելու հնարավորությունները գործնականում սպառվել են, գրում է WSJ-ն:

ԱՄՆ-ում դիզվառելիքն արդեն թանկացել է՝ հասնելով ռեկորդային 6,23 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց, իսկ նավթը մոտեցել է 101 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Chevron-ում նախազգուշացնում են, որ իրավիճակի արագ բարելավման որևէ պատճառ դեռևս չի երևում։
Հոդվածում նշվում է, որ աշխարհում վառելիքի առևտրային պաշարները կրճատվում են արդեն ավելի քան կես տարի, իսկ նավթի ռազմավարական պաշարների հետագա օգտագործման հնարավորությունները սահմանափակ են։

Բացի այդ, իրավիճակը սրվել է Հորմուզի նեղուցը շրջանցող՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա կատարված հարձակման հետևանքով: Վերլուծաբանների գնահատմամբ՝ դրա պատճառով համաշխարհային շուկայից օրական դուրս է մնացել առնվազն 2,5 միլիոն բարել նավթ։

«Այս բոլոր մեխանիզմներն օգնում էին մեղմել գների և մատակարարումների հետ կապված ռիսկերը: Այժմ դրանք մեծ մասամբ սպառվել են, և մեր համակարգում առկա պաշարները մոտ չեն անգամ սկզբնականների մասշտաբին»,-հայտարարել է Chevron-ի գործադիր տնօրեն Մայք Վիրտը Օսթինում կայացած էներգետիկ համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ նավթի գների արագ անկումն անհավանական է, և իրեն համար դժվար է գտնել որևէ պատճառ, «որով իրավիճակը կարող էր բարելավվել»։
ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը հասել է ռեկորդային 6,23 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց, իսկ բենզինը թանկացել է մինչև 4,32 դոլար:

«Բանակցությունների մեծ մասում առավելությունը սովորաբար ստանում է այն կողմը, որն ունի ժամանակ և պատրաստ է համբերություն դրսևորել»,-նշել է Quantum Capital Group-ի հիմնադիր Ուիլ ՎանԼոն։
Նրա խոսքով՝ Իրանը «պատրաստ է տառապել», քանի որ նրա բնակչությունն «արդեն տասնյակ տարիներ շատ է տառապում»։

Էներգետիկայի ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հեռանկարների բացակայության պատճառով իրավիճակը վտանգում է դուրս գալ վերահսկողությունից, հավելում է թերթը:

Աշխարհում ամենահայտնի նավթային ճգնաժամը գրանցվել է 1973 թվականին: Այն ժամանակ ՕՊԵԿ-ի երկրները էմբարգո սահմանեցին նավթի մատակարարումների վրա մի շարք արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նկատմամբ, որոնք աջակցել էին Իսրայելին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ:

Նավթի գներն աճեցին չորս անգամ՝ մեկ բարելի դիմաց 3 դոլարից հասնելով 12 դոլարի, իսկ մինչև 1974 թվականի փետրվարը կրկնապատկվեցին՝ հասնելով 24 դոլարի:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:10 Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից