Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 17 ժամ առաջ - 19:25 15-09-2026

Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը

Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Ռուսաստան խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկի ղեկավարը, որը հիմնադրել է նաև «Սպայկա-Ռուս» ընկերությունը՝ ՌԴ պտուղ-բանջարեղենի ներմուծմամբ զբաղվող կառույցը, 2019 թվականից մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ արժութային գործարքներ իրականացնելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, գրում է «Կոմերսանտը»։

Քննության վարկածի համաձայն՝ գործարարները Ռուսաստան պտուղ-բանջարեղենի մատակարարման պայմանագրերի միջոցով երկրից դուրս են բերել շուրջ 44 միլիարդ ռուբլի։

2015–2018 թվականներին, երբ, ըստ մեղադրանքի, իրականացվել են այդ մատակարարումները, Ռուսաստան ներմուծվել է պայմանագրերի ընդհանուր արժեքի ընդամենը 2%-ին համարժեք բանջարեղեն և մրգեր։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ