copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:42 14-09-2026

Հանցագործության մասին իմանալը և չհայտնելը նույնպես հանցագործություն է․ ինչու է Փաշինյանը կոծկել Հայկ Սարգսյանի ապօրինությունները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի քաղաքական դաշտում մեծ աղմուկ է բարձրացել ԱԺ ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։

Նախկին մտերիմ թիմակիցներն այսօր իրար դեմ են դուրս եկել, ու հանրությունը փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում իրականում։

Նախկին պատգամավորը պնդում է, որ ինքը թիմի ներսում խոսել է առկա սխալների ու խնդիրների մասին, քննադատել է, և հենց դրա համար էլ այսօր իշխանությունը որոշել է իրեն պատժել ու իր դեմ քրեական գործեր հարուցել։

Փաշինյանը հակադարձում է, որ Հայկ Սարգսյանն ինքն է տարիներ շարունակ օգտվել իր դիրքից ու ապօրինություններ արել։

Ըստ Փաշինյանի՝ Հայկը շրջել է կեղծ պետհամարանիշներով (կեղծ համարներով), ճնշել է ոստիկանությանը, իսկ թիկունքում զբաղվել է Սևանի ափին ապօրինի բիզնեսներով ու ավազի հանքերի շահագործմամբ։

Այս ամենի մեջ ամենակարևորը ոչ թե Հայկ Սարգսյանի արածներն են, այլ այն, թե ինչպես է աշխատում մեր պետական համակարգը։ Եթե նախկին պատգամավորն այդքան ապօրինություն է արել, ինչու էին իրավապահները տարիներով աչք փակում, և ինչու վարչապետը սկսեց այդ մասին խոսել միայն այն ժամանակ, երբ Հայկը սկսեց դժգոհել։ Այս իրավիճակը լավագույնս և շատ պարզ բացատրում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ շեշտելով, որ դա ուղիղ խոսում է համակարգի հովանավորչության մասին:

«Օրենքը հստակ սահմանում է՝ հանցագործության մասին իմանալը և չհայտնելը նույնպես հանցագործություն է։ Հայաստանի պես երկրում, որտեղ ցանկացած կարևոր իրադարձություն անմիջապես զեկուցվում է առաջին դեմքին, վարչապետը չէր կարող չիմանալ այս ամենի մասին: Հետևաբար, եթե երկրի ղեկավարը տարիներով լռել է և այս փաստերին ընթացք է տվել միայն այն ժամանակ, երբ նախկին պատգամավորը սկսել է իր դժգոհությունները հայտնել, ապա վարչապետն ինքը դառնում է իրավապահների անգործության և այդ ապօրինությունների հանցակիցը: Սա նշանակում է, որ ինչ-որ պահի նա նույնպես պետք է պատասխանատվություն կրի օրենքի առաջ»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը։

Վերջինիս գնահատմամբ, այն, որ Հայկ Սարգսյանն այսօր հայտնվել է հարվածի տակ, նրան չի սրբացնում հանրության աչքերում։

«Նրա այսօրվա «ազնիվ մղումներին» հավատալ չի կարելի. նա երկար ժամանակ եղել է այդ նույն թիմի անդամ, օգտվել է բոլոր արտոնություններից և լռել է: Ինչ-որ պահի թիմից դուրս մնալը կամ համակարգի կողմից չընդունվելը նրան չի ազատում պատասխանատվությունից։ Նա հավասարապես կիսում է վերջին տարիների բոլոր հակաիրավական պրոցեսների, Արցախի կորստի և մեր հազարավոր զոհերի քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր