Ուժեղացված հսկողություն է Գյումրիի ծննդատան փողոց 39 հասցեում, որտեղ շաբաթ օրը վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է 26-ամյա Միշա Սիմոնյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ սեպտեմբերի 12-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շտապ բուժօգնության բժիշկների կողմից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի, որոնցից մեկը՝ մահացած։
Oragir.News-ը զրուցել է սպանված բժշկի հարևանների հետ։ Ասում են, որ ամբողջ թաղով շոկի մեջ են կատարվածից, ո'չ տեսածին են հավատում, ո'չ լսածին։
«Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել»,- ասում են հարևանները։
Մանրամասները` տեսանյութում։