Երևանի Ազատության հրապարակում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, այս պահին երաժշտության ուղեկցությամբ անցկացվում է LES MILLS EXPERIENCE Yerevan բացօթյա մարզական միջոցառումը։
Oragir.News-ին տեսանյութ են ուղարկել, որտեղ երևում է, որ միջոցառման մասնակիցները միջազգային մարզիչների ղեկավարությամբ կատարում են խմբային ֆիթնես վարժություններ՝ երաժշտական ակտիվ ռիթմերի ներքո։
Ազատության հրապարակը վերածվել է բացօթյա մեծ մարզահարթակի։