copy image url
Ներքին 57 րոպե առաջ - 23:24 12-09-2026

Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար

Հերացի փողոցի վերգետնյա անցումը կառուցվել է այնպես, որ մանկասայլակով երեխայի հետ այն անցնելը լուրջ դժվարություն է առաջացնում։

Այս մասին սոցիալական ցանցերում բարձրաձայնել է քաղաքացին՝ նշելով, որ առանց կողմնակի օգնության իր կինը չի կարողանում մանկասայլակով երեխայի հետ օգտվել անցումից։

«Ոչ մի հնարավորություն չկա առանց կողմնակի օգնության վերգետնյա անցումից օգտվելու։ Ես ամեն անգամ գործից գալիս եմ այստեղ, որպեսզի օգնեմ, որ փողոցն անցնեն։ Այստեղ պետք է վերելակ դրվի, ուղղակի փողոցն անցնել չենք կարողանում»,– նշել է քաղաքացին։

Քաղաքացու խոսքով՝ խնդիրը ակնհայտ է մանկասայլակով ծնողների համար, որոնք ստիպված են անցումը հաղթահարել ուրիշների օգնությամբ, այս խնդիրը կդիտվի նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց դեպքում։