Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ըստ բաց աղբյուրների Ռոբերտ Քոչարյանը 1998-2008թթ. ստացել է ամսական 80-400 հզ. դրամ աշխատավարձ, 10 տարում՝ ընդհանուր շուրջ 35 մլն դրամ կամ այսօրվա փոխարժեքով շուրջ 96 հազար դոլար։
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից ու իր ընտանիքից պահանջում է 200 մլն դոլար, որպես ապօրինի գույք, որի ծագումը չի բացահայտվում, այսինքն գույքն ու փողը կա, բայց չկա հիմնավորումը՝ որտեղից։
Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար, ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի։
Ու այս մարդն ու իրեն ծառայող մի լակեյ «լրագրող» խոսում են այլոց «հարստանալու» մասին։