Oragir.News-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե նրանք առօրյա և կարևոր որոշումներ կայացնելիս ավելի շատ ինչին են վստահում՝ զգացմունքների՞ն, թե՞ բանականությանը։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։ Ոմանք նշեցին, որ հիմնականում առաջնորդվում են բանականությամբ, մյուսները կարծում էին, որ ճիշտ որոշման համար անհրաժեշտ է համադրել թե՛ սիրտը, թե՛ բանականությունը։
«Բանականությամբ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Հարցին՝ արդյո՞ք միշտ է այդպես, նա նշեց, որ որոշ իրավիճակներում սրտով մոտենալը կարող է խանգարել բանական որոշում կայացնելուն։ Մեկ այլ քաղաքացի նշեց, որ կարևոր է միաժամանակ լսել և՛ սրտին, և՛ բանականությանը։
«Երկուսն էլ պետք է միացվեն։ Եթե ճիշտ ես ընտրում, պետք է աշխատի և՛ սիրտը, և՛ բանականությունը։ Մի տեղ սիրտն է օգնում, մի տեղ՝ բանականությունը»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իր դեպքում սովորաբար գերակայում է բանականությունը։
«Իմ պարագայում բանականությունն է վերև վերցնում։ Երբեմն սիրտս թելադրում է, բայց գիտակցում եմ, որ ճիշտ բան չի թելադրում։ Այդտեղ բանականությունը գործի է ընկնում՝ հասկանալու՝ որն է ճիշտ, որը՝ ոչ»,- ասաց նա։
Մեկ այլ հարցված նույնպես նշեց, որ ավելի շատ առաջնորդվում է բանականությամբ։ «Բանականությամբ»,- ասաց քաղաքացին։ Մինչդեռ մեկ այլ քաղաքացի հարցին պատասխանեց՝ «մարդկությամբ»՝ ընդգծելով, որ կյանքի ընթացքում մարդը պետք է փորձի ճիշտ ճանապարհով շարժվել։
Մանրամասները` տեսանյութում: