Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 ժամ առաջ - 07:30 11-09-2026

Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել իրենց նախկին թիմակից, պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա սկանդալային հայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրել թիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի հասցեին, քննադատել է իշխանություններին։

Թիմում գրեթե համոզված են եղել, որ հարցազրույցից հետո նրա նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, սակայն երբ տեսել են, որ չի սկսվում, հիմա էլ վստահ են, որ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումով» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում, որ այդ ամենը ոմանց դեմ որպես մահակ օգտագործվի։

Մինչդեռ ցանկացած այլ երկրում, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրի, Սարգսյանի մի արտահայտությունը բավարար կլիներ իրավական գործընթաց սկսելու համար, քանի որ նա սահմանադրական կարգի տապալման մասին է հայտարարություն արել՝ ասելով, թե խորհրդարանում ընդունված մոտեցում կա` մուտք չեն արվում այն նախագծերը, որոնք չեն արժանացել կառավարության դրական եզրակացությանը:

Այսինքն, եթե կառավարությունը որեւէ նախագծի դեմ է, ապա խորհրդարանն այն չի քննարկում: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելով՝ դա սահմանադրական կարգի տապալման մասին հաղորդում է, ուստի իրավապահները պետք է քննեն ու հասկանան, թե այդ ով թույլ չի տալիս առաջնային մանդատ ունեցող մարմնին՝ ազատ գործել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված