Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 11:11 11-09-2026

Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Երեկ Տիգրանաշենում էինք.
հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին»:

Նա նշել է. «Տիգրանաշենի համար «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է զարգացում, ՔՊ-ն առաջարկում է հանձնում։ Իրենք զիջում են ու չեն բերելու խաղաղություն։ Մենք չենք զիջելու եւ ունենալու ենք խաղաղություն»:

Նարեկ Կարապետյանը Տիգրանաշենում հայտարարել է, որ գյուղը պետք է մնա հայկական՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է գյուղի զարգացման՝ զբոսաշրջային, գինեգործական և գյուղատնտեսական ծրագիր։

Կարապետյանը քննադատել է ՔՊ-ի մոտեցումը՝ պնդելով, որ Տիգրանաշենի հանձնումը կվտանգի Հայաստանի համար կարևոր ճանապարհը և չի ապահովի խաղաղություն։

Տեսանյութ: