Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրառումը՝ կից տեսանյութով.
Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի Բիշքեկում տեղի ունեցած հանդիպումից հետո կրկին ակտիվացել են Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ապագայի շուրջ քննարկումները։ Ռուսական ռազմաբազան, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, հայկական երկաթուղիները և հնարավոր նոր պայմանավորվածությունները դարձել են հայ-ռուսական հարաբերությունների վերանայման հիմնական թեմաներից։
A1 Plus-ին տված հարցազրույցում խոսում եմ այն մասին, թե ինչ է իրականում նշանակում Պուտինի հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանա, Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, և ինչու նման որոշումները պետք է կայացվեն ոչ թե ենթադրություններով, այլ Հայաստանի ազգային ու պետական շահերի հստակ հաշվարկով։