Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 11:36 09-09-2026

Աբովյանի կամրջի մոտ բախվել են Mercedes C350-ը և Opel-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ Opel-ի վարորդի կինը և երեխան հոսպիտալացվել են

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Աբովյանի կամրջի մոտ, բախվել են 27-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes C350» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հովիկ Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդներից Հովիկ Ք․-ին, ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Մարիամ Բ․-ին և նրանց անչափահաս ուղևորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա հետազոտման նպատակով կնոջն ու երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հովիկ Ք․-ն և հիվանդանոց տեղափոխված Մարիամ Բ․-ն ամուսիններ են, իսկ անչափահաս աղջնակը՝ նրանց երեխան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա