copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 09:42 09-09-2026

Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու

Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը տարբեր մեդիա ռեսուրսներով արտահայտում է իր դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու այցելելու և հայ գերիներին տեսակցելու հումանիտար նախաձեռնության շուրջ։ Բայց այժմ ավելի հեռուն են գնացել։ Օրեր առաջ ադրբեջանական «Unikal.az» կայքում հրապարակվեց հոդված, որտեղ Վարդանյանի կնոջը արդեն սպառնում էին ձերբակալությամբ։ «Վարդանյանի կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ անօրինական կերպով Ղարաբաղ մուտք գործելու համար», նշված է հրապարակման մեջ։

«Այն փաստը, որ նա ցանկանում էր գալ Ադրբեջան և հանդիպել իր ամուսնուն, նոր իրավական և քաղաքական հարց է առաջացնում։ Եթե Զոնաբենդը մտնի Ադրբեջանի տարածք, նա կարող է պատասխանատվության ենթարկվել 2022 թվականին Ղարաբաղ կատարած իր անօրինական այցի համար»,-գրված է ադրբեջանական կայքում։

Սա ակնհայտ սպառնալիք է՝ ուղղված Վարդանյանի կնոջը, որի միջոցով փորձում են կանխել նրա հնարավոր այցը և տեսակցությունն ամուսնու հետ։ Այս հրապարակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թեման ու առհասարակ հայ գերիների հետ կապված զարգացումները խնդրահարույց են Բաքվի համար։ Նրանց գլխավոր նպատակն է, որ այս հարցը մոռացվի, այս թեմայի շուրջ չխոսվի։ Մինչդեռ գերիների ազատ արձակման համար կենսական նշանակություն ունի հենց թեմայի մասին խոսակցությունը, ընդ որում՝ նաև միջազգային հարթակներում։

Առհասարակ աբսուրդ է, որ վաշինգտոնյան հանդիպումից մեկ տարի անց այս մարդիկ Բաքվում են։ Չէ՞ որ Թրամփը խոստացել էր զբաղվել այդ հարցով։ Այդպես էլ չհասկացանք՝ զբաղվեց, հաջողության չհասա՞վ, թե առհասարակ մոռացության տրվեց այդ թեման․․․

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան