Արտաքին քաղաքականության վարման տրամաբանությունն ու ինքնուրույնությունը իսպառ կորցրած Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բացի Դոնալդ Թրամփի կողմից 2025 թվականին ստեղծված Խաղաղության խորհրդի (ԽԽ) մշտական անդամ լինելու պարտավորության` 1 միլիարդ ԱՄՆ դոլար անդամավճարի վճարման կամ չվճարման մասին։
Հավելենք, որ այդ կասկածելի ակումբը չափազանց անհարմար դրության մեջ է գցել Փաշինյանին, քանզի քաղաքակիրթ աշխարհից հիշյալ միության անդամ դառնալու ցանկություն են հայտնել ընդամենը մոտ 2 տասնյակին մոտ պետություններ, որոնց գերակշիռ մասը ռադիկալ մահմեդական երկրներ են (Պակիստան, Քաթար, Սաուդյան Արաբիա, այլ), «բռնապետական» Բելոռուսը և ադրբեջանասեր Հունգարիան։
Քրիստոնյա Եվրոպայի պետությունների կողմից ԽԽ֊ի գրեթե միահամոռ մերժումն էլ ավելի անհարմար դրության մեջ է գցել Նիկոլ Փաշինյանին։
Չի բացառվում, որ առանց վիզային ռեժիմի ՀՀ հայտը 2029 թվականից այն կողմ նետելու ԵՄ քայլը այս համատեքստում է։
Հ.Գ.: Ավելորդ չենք համարում ընդգծել, որ Խաղաղության խորհրդի անդամներ են մեր նոր «բարեկամները»` Թուրքիան և Ադրբեջանը։