Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 13:08 27-11-2025

Մարդ կա՝ 1,5 միլիարդ դոլարը դեմով անցնում ա, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում․ Փաշինյան

Աշխատավարձերի մասին, որ խոսում ենք՝ միջին աշխատավարձերը և աշխատատեղերի թիվը աճել են և այլն, այդ ամեն ինի արդյունքում միշտ հարց է ծագում՝ դա նշանակում է, որ մարդիկ լա՞վ են ապրում․ միանշանակ՝ այո, մարդիկ լավ են ապրում, բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում, կան բազմաթիվ մարդիկ, որ նույնիսկ ավելի վատ են ապրում։ Բայց մենք պետք է ի վերջո առերեսվենք՝ ո՞ր մարդիկ են ավելի լավ ապրում․ այն մարդիկ, ովքեր իրենք իրենց վրա աշխատում են․․․»,- այս մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ գումարներ են պտտվում։ «Այս տարի ԿԲ-ն 1,5 միլիարդ դոլար է գնել ՀՀ շուկայից, դա դարձել է դրամ, վերադարձել շուկա։ Պետք է մարդկանց մեջ զարգացնել կարողություն` այս 1.5 մլրդ դրամը վերցնելու։ Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են իրենց կրթության շնորհիվ։ Այսօր որքան էլ փորձեն տպավորություն ստեղծել, սակայն նման բան չկա, որ մտնեն մի տեղ ու ասեն` հավաքեք, սա մերն է։ Բայց և այնպես, 1.5 մլրդ դոլարը մարդու աչքի առաջով անցնում է, ու նա որևէ բան չի ձեռնարկում, ու նրա կյանքում բան չի փոխվում»,– հայտարարեց նա։

Վարչապետի խոսքով` պատճառն այն է, որ մարդն անհրաժեշտ հմտություն չունի, որպեսզի կարողանա օգտվել այդ մեծ գումարներից։

«Ասենք` մարդը նստած է զբոսայգում, այդ միլիարդներն իր դիմացով անցնում–գնում են, բայց մարդը շարունակում է ավելի վատ ապրել։ Միակ լուծումը կրթությունն է, քանի որ անգամ եթե այդ 1.5 մլրդ դոլարը խողովակով մտցնենք իրենց տուն, միևնույնն է` իր կյանքում բան չի փոխվելու»,– ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին