Այսօր ազդարարում ենք 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը. Ավինյան
Այսօր մենք փաստացի ազդարարում ենք 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը:
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ խոսքը հետևյալ հատվածների մասին է՝ Հյուսիս-Հարավ միջպետականի՝ Նորագավիթի հատվածի էստակադայի կառուցումը, Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցումը, Բաբաջանյան-Աշտարակի խճուղու անավարտ հատվածը։