Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մամուլի նոր խոսնակ ունի՝ Հովհաննես Յուքինյանը:
Վերջինս ֆեյսբուքյան Լրագրողների խմբում գրառում է կատարել՝ տեղեկացնելով այդ մասին. «Բարև Ձեզ հարգելի գործընկերներ։ Տեղեկացնում եմ Ձեզ, որ կատարելու եմ ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ուրախ եմ համագործակցության համար և հույս ունեմ, որ մեր աշխատանքային կապը կլինի արդյունավետ ու օպերատիվ։ Պատրաստակամ եմ աջակցել ձեզ ամեն հարցով»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը գրել էր, որ դադարեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: