copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:23 14-05-2021

Փաշինյանը օգնություն չի խնդրել․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Ռուսաստանի կողմից օգնության հարցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը։ Եվ նախագահ Պուտինը հատուկ շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթի, որում նշված է հրադադարի անհրաժեշտության մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև կունենա մի քանի հանդիպումներ եւ խորհրդակցություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ