copy image url
Ներքին 4 օր առաջ - 13:37 02-09-2026

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Արցախի թեման երբևէ չմարի մեր մտքերում և գիտակցության մեջ. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ

Արցախի կորստից հետո մենք շարունակում ենք ամեն տարի՝ սեպտեմբերի 2-ին, նշանավորել հայկական երկրորդ հանրապետության անկախության հռչակման օրը՝ ի հիշատակ պատմական հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսների, ի նշան երախտագիտության՝ նրա լինելիության համար պայքար մղած բոլոր հայրենասերների հանդեպ և որպես խոր հարգանքի հավաստիք՝ իր հայրենիքում մինչև վերջին օրն ապրած բոլոր արցախցիների նկատմամբ։

Նրանց, ովքեր հազարամյակներ շարունակ արարել ու ապրել են Արցախում, պահպանել իրենց ինքնությունն ու մշակույթը և սերունդներին փոխանցել հայրենի հողի հանդեպ սերն ու լուսավոր գալիքի իրենց նվիրական երազանքը։

Անասելի ցավ ու դժբախտություն է Արցախի Հանրապետության հռչակման 35-րդ հանգրվանն այսպիսին տեսնելը։ Բայց թեկուզ այս պայմաններում մենք ունենք անելիք. պաշտպանել Արցախի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգությունը, բարձրաձայնել էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների իրավունքների մասին և անել ամեն ինչ, որպեսզի Արցախի թեման երբևէ չմարի մեր մտքերում և գիտակցության մեջ:

Շնորհավոր տոնդ, Արցա՜խ...

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը