copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:32 16-10-2025

Հայ մարդը ունի շատ հստակ խնդիր՝ ամեն ինչ անել, որպեսզի Ալիևի հայրենակիցները չվերարտադրվեն որպես իշխանություն. Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դոնալդ Թրամփը հաստատ չէր սխալվում, երբ Ալիևին հարցնում էր, թե ո՞ւր է իր հայրենակիցը (compatriot), նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Ալիևի հայրենակիցը (compatriot) վստահաբար չի հանգստանալու, քանի դեռ վերջնականապես չի կարողացել խարխլել հայերիս ինքնությունը, ոչնչացնել արժեքային այն համակարգը, որի վրա հենվել են հազարավոր սերունդներ։

Հայ մարդը ունի շատ հստակ խնդիր՝ ամեն ինչ անել, որպեսզի Ալիևի հայրենակիցները (compatriots) չվերարտադրվեն որպես իշխանություն, և հնարավորություն չունենան թշնամիների հրահանգները հասցնել ավարտին։

Ինքնությունից զատ, ինքնությունից ավել ոչինչ չի մնացել՝ Հայրենիքի գաղափարը ինքնության մի մասն է, ազգային պատկանելության գաղափարը ինքնության մի մասն է, իսկ պետությունը (իշխանության մոդերացմամբ) ստեղծվել է մեր ինքնությունը պաշտպանելու համար, և ո՛չ թե թշնամու կամքին ծառայելու և մեր ինքնության դեմ կռիվ տալու համար։

Ալիևի հայրենակիցը (compatriot) մեր ժողովրդի և մեր պետության ճակատագրի հետ կապ ու գործ չունի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին