copy image url
Ներքին 6 օր առաջ - 12:31 31-08-2026

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմնավորումները համոզիչ չեն. փաստաբան

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը անդրադարձավ նաև երկրորդ նախագահի կալանավորման հիմքերին՝ նշելով, որ Քոչարյանի նկատմամբ ներկայացվող հիմնավորումները համոզիչ չեն։

Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը հիմնավորելու համար չի ներկայացվել այնպիսի հանգամանք, որը ցույց կտար, թե նա կարող է որևէ կերպ խոչընդոտել քննությանը կամ ազդել գործընթացի վրա։

«Ես չեմ պատկերացնում՝ Ռոբերտ Քոչարյանը, 20 տարի անց, ի՞նչ ազդեցություն պետք է ունենա։ Ի՞նչ ազդեցության մասին է խոսքը։ Երբ մարդը տվյալ գործով կալանավորված է, մեկ րոպե․․․ ինչո՞վ պետք է ազդի։ Ես չեմ պատկերացնում, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ նյութեր կարող է ոչնչացնել կամ ինչ գործողություն կարող է կատարել, որը կհիմնավորի նրա կալանավորումը։ Այսինքն՝ մարդը 18 տարի անց, 20 տարի անց, երբ մենք մի անգամ նախագահ ենք ունեցել, դրա համար պարտադիր պետք է կալանավորե՞նք։ Չենք պատկերացնում՝ ինչ ազդեցության մասին է խոսքը»,– ասաց Օրբելյանը։

Փաստաբանը նաև հարցադրում արեց՝ ինչ հիմքով է Քոչարյանին վերագրվում այլ անձանց գործողությունների համար պատասխանատվություն կամ աջակցություն ցուցաբերելու հանգամանքը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները տեղի են ունեցել տարիներ առաջ։

Օրբելյանի խոսքով՝ գործի շրջանակում ներկայացվող հիմնավորումները պետք է կոնկրետ լինեն և իրավական հիմք ունենան, այլ ոչ թե կառուցված լինեն ենթադրությունների վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին