copy image url
Ներքին 6 օր առաջ - 12:27 31-08-2026

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից

Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։

Նոր օրենքը պայմանավորված է նաև այս աշնանը նոր կենսաչափական ենթակառուցվածքի գործարկմամբ։

Նոր կարգավորմամբ նույնականացման քարտ հնարավոր կլինի կամավոր հիմունքներով ստանալ նաև 6-ից 16 տարեկան երեխաների համար՝ ծնողի համաձայնությամբ, իսկ 16 տարեկանից այն կդառնա պարտադիր։ Պետության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ կկառուցվեն հենց ID քարտի հիման վրա։

Փաստաթղթերի տրամադրման հիմնական պայմաններն են՝
Անձնագիրը՝ միայն ID քարտի առկայությամբ. այսուհետ անձնագիր (որպես միջազգային ճամփորդական փաստաթուղթ) հնարավոր կլինի ստանալ միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում։
Վավերականության ժամկետները. ID քարտը կտրամադրվի 5 տարի վավերականության ժամկետով, իսկ անձնագիրը՝ 10 տարի։

Ծառայությունների արժեքը. նոր կենսաչափական անձնագրի ստանդարտ արժեքը կկազմի 29,850 դրամ, իսկ ID քարտինը՝ 5,950 դրամ։ Արագացված ծառայությունների գները կսահմանվեն ավելի ուշ՝ մասնավոր գործընկերոջ կողմից։

Քաղաքացիները պարտադրված չեն գործող հին նմուշի անձնագրերն ու ID քարտերը փոխարինելու. դրանք կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, կորուստը կամ վնասվելը։ Եթե հին անձնագրում կան վավեր վիզաներ, քաղաքացին այն պարզապես կկրի նոր կենսաչափական անձնագրի հետ զուգահեռ։ Միաժամանակ, այս աշնանից (ստույգ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ) հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին