Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:27 24-08-2026

37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ

Բանակում ոչ մարտական պայմաններում հերթական մահվան դեպքն է արձանագրվել։ Տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Նախնական տվյալով` 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- հայտնել է Թորոսյանը։