Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 50 րոպե առաջ - 16:54 24-08-2026

Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու. Դավթյանը՝ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու։

Փաշինյանն էլ արձագանքեց, որ հազարավոր հեկտարներով հողեր նախկինում պատերազմական իրավիճակով պայմանավորված չէին մշակվում, իսկ այսօր այդ հողերի մշակման մասով ոչ մի խոչընդոտ չկա. «Մենք ասել և ասում ենք՝ չի կարելի իրականությանը նայել միակողմանի, որովհետև դիրքեր կան և՛ մեր տարածքում, դիրքեր կան և՛ մեր տարածքից դուրս։ Խնդիրներ կան և սահմանազատման գործընթացում այդ խնդիրները պետք է լուծվեն»։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային կապուղիների բացման համատեքստում կապուղիների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է լուծվի. «Շատ կարևոր է արձանագրել, որ դե յուրե այդ խնդիրը լուծված է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով։

Այսինքն տարածքների խնդիրը կա, բայց այդ խնդիրների լուծման բանաձևն ընդունված և արձանագրված է և ավելորդ նյարդայնանալու կարիք այդ թեմայով չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։