Ռուսաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական հակացուցումների ցանկում։
Ինչպես հայտնում է DW-ն, այսուհետ վերջույթների բացակայություն, ծանր դեֆորմացիաներ կամ մատների բացակայություն ունեցող անձանց թույլատրվում է վարել B, C և D կատեգորիաների տրանսպորտային միջոցներ՝ բեռնատարներ, ավտոբուսներ, տրամվայներ և տրոլեյբուսներ։
Այս որոշումն ընդունվել է Բուրյաթիայի նահանգապետ Ալեքսեյ Ցիդենովի առաջարկով, ով Պետական խորհրդի նիստում ընդգծել է, որ ժամանակակից ավտոմատացված համակարգերն ու վերականգնողական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող պատերազմի վետերաններին աշխատանքի անցնել հասարակական և բեռնատար տրանսպորտի ոլորտում։