copy image url
Սպորտ 40 րոպե առաջ - 00:19 22-08-2026

«Ալաշկերտը» հաղթեց «Գանձասարին»՝ 3-0

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում «Ալաշկերտը» խոշոր՝ 3-0 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ։

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Սեզար Էնրիկեն։ Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտի» առավելությունն էլ ավելի մեծացրին Կարեն Նալբանդյանն ու Էդգար Պիլոյանը, որոնք աչքի ընկան համապատասխանաբար 54-րդ և 74-րդ րոպեներին՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» իր միավորների քանակը հասցրեց 9-ի, իսկ «Գանձասարը» 4 խաղից հետո մնաց 3 միավորով։