copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:21 06-05-2023

ՀՀ-ն ղեկավարում է հոգեկան ծանր վիճակի մեջ գտնվող մի անձնավորություն․ Վարդան Ղուկասյան

«Ըստ Քննչական կոմիտեի՝ «Հանրային Ձայն» կուսակցությունը լրիվ հանցագործների հավաքածու է։ Լուսամուտից դուրս նայեք, տեսեք՝ ինչ է կատարվում, Արցախի հարցը՝ մեկ, Երևանի քաղաքապետի ընտրությունները՝ երկու»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։

Նա, խոսելով ընդդիմադիր կուսակցությունների մասին, ասաց, որ չգիտես ինչու անհասկանալի լուռ են․ «Ոչ գվում են, ոչ բվում, լուռ են, հնազանդ, սուս նստած նայում են։ Էն Քոչարյանն իրեն հռչակել էր ընդդիմություն, ընտանիքին հավաքում, գնում էր ցույցերին։ Ամբողջ իր պառլամենտական հավաքածուն չգիտի՝ ում տակը մտնի։ Էն պատիվ ունեմ էր, ոտ ունեմ էր, իրենք էլ գոյություն չունեն։ Այսպիսի քաղաքական բարդակ երբեք չի եղել»։

Հարցին՝ օրեր առաջ նախաձեռնությամբ էր հանդես եկել, քաղաքական ուժերին դիմել, ի՞նչ արձագանքներ ստացավ, Ղուկասյանն ասաց․ «Դեռ արձագանք չկա։ Հիմա «Հանրային Ձայնը», Դաշնակցությունը, «Պատիվ ունեմ»-ը, Հանրապետականը՝ բոլորը, ընդդիմադիր են, բայց ինչն է պատաճառը, որ նրանք չեն գալիս, կանգնում մեկ պլատֆորմի վրա։ Բոլորն ընդդիմադիր են, բայց բոլորը Նիկոլի կողքին պարում են, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Այստեղ աթոռի վրա նստելը չի, այստեղ երկիրը փրկելն է այս հավաքածուից։ Եկեք նրանց ճանապարհենք քրեակատարողական հիմնարկ և գնանք բաց, թափանցիկ ընտրությունների։ Ես ուրիշ սխալ բան առաջարկե՞լ եմ։ Ես չեմ պատրաստվում ոչ մի նախկինի հետ կոալիցիա կազմել, ես նրանց հետ միայն մեկ հարցի շուրջ կհամախմբվեմ․ սրանց վայրկյան շուտ ճանապարհել քրեակատարողական հիմնարկ։ Այս ընդդիմությունը 2020 թվականին եկավ, թաթախվեց ընտրությունների մեջ, իրական ընդդիմության ձեռքից գողացան ձայներն ու վերջ՝ չայ, կոֆե պատանցույեմ։ Սպասում են, որ սա՝ ինչ պետք է անի, վերջացնի, որ սկսեն ասել՝ մեր հայրենիք տարան մեր ձեռքից, մենք կոտրված ենք, Արցախը կորցրել ենք»։

Ղուկասյանը խոսեց նաև վարչապետի՝ Չեխիայում արված հայտարարությունների մասին՝ ասելով, որ ինքն իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք վարչապետն իր ելույթները նայում է․ «Ես երեկ համզովեցի, իմ եթերներին հետևում է, քանի որ ասուլիսի ժամանակ բերեց Ստալինի օրինակը, իսկ Ստալինի օրինակը վերջին տարիներին գրեթե անընդհատ ես եմ բերում։ Բայց, եթե Ստալինը Հայրենական մեծ պատերազմը սկսելու ժամանակ դեպրեսիայի մեջ է ընկել, ոնց ինքն էր նկարագրում, բայց դուրս եկավ դեպրեսիայից և ժողովրդին տարավ էյֆորիայի, իսկ Նիկոլը էյֆորիայով սկսեց ու ժողովրդին տարավ դեպրեսիայի։ Ինքն էր գնացել, կանգնել Ստեփանակերտի մեջտեղն ու ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ հիմա ասում է՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բա որ ճանաչում էիր, գնացել, Ստեփանակերտի մեջտեղը տնկվել, ի՞նչ էիր ասում։ Իրեն համեմատում է Ստալինի հետ, տղա ջան, դու ո՞ւր, Ստալինը ո՞ւր։ Լրիվ հոգեկան հիվանդ է։ Էս մարդն այն դեղերը, որը նշանակել են, օգտագործո՞ւմ է, թե՞ ոչ, կամ էլ, եթե օգտագործում է, հակառակ էֆեկտն է տվել։ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է հոգեկան ծանր վիճակի մեջ գտնվող մի անձնավորություն, ում մոտ մեկ արտահայտվում է վառ ընկճախտ, մեկ արտահայտվում է աննկարագրելի էյֆորիկ վիճակ։ Մեկ իրեն համեմատում է Ստալինի հետ, մեկ Աստծո, ես սենց բան չեմ տեսել»,-եզրափակեց նա։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի