Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 15:23 17-08-2026

Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ հաջորդ տարի կավարտի ֆուտբոլային կարիերան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Vogue ամսագրին տված հարցազրույցում, որը համընկել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ նրա հարսանիքի հետ, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ հաջորդ տարին, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի իր մեծ ֆուտբոլային կարիերայում։

Ամփոփելով իր 25-ամյա բազմամյա ու զոհողություններով լի ուղին՝ Ռոնալդուն նշել է, որ թոշակի անցնելուց հետո ծրագրում է ավելի շատ հանգստանալ, ճանապարհորդել, և պարզապես վայելել իր ու ընտանիքի ձեռքբերումները։