Ուկրաինան շարքից հանել է ռուսական Wildberries շուկայի 10-ը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ օգոստոսի 16-ի գիշերը, Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումից հետո, Կոլեդինո արդյունաբերական պարկում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնը դադարեցրել է աշխատանքը։
Կոլեդինոյի պահեստը մնացել էր Wildberries-ի ամենամեծ լոգիստիկ կենտրոնը, երբ հուլիսին այրվել էր «Էլեկտրոստալ» համալիրը։ Երկու կենտրոնների ընդհանուր մակերեսը կազմել է 250,000 քառակուսի մետր։
«Դոմոդեդովո» պահեստը նույնպես դադարեցրել է գործունեությունը գիշերային հարձակումից հետո։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են, որ օբյեկտը հարվածվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում օգոստոսի 16-ի գիշերն անօդաչու թռչող սարքերի հարձակումը խոշոր հրդեհ է առաջացրել ռուսական Wildberries շուկայի ամենամեծ պահեստում։