Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:37 17-08-2026

Եղանակը՝ Հայաստանում

Օգոստոսի 18-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում արևելյան և հյուսիսարևելյան քամին կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում քամու ուժգնությունը կհասնի 14-17 մ/վ-ի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8, իսկ Սյունիքում՝ 3-4 աստիճանով․ մյուս մարզերում ջերմաստիճանն էականորեն չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17...+19, վաղը ցերեկը՝ +32...+34 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+31,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,
Լոռիում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27,
Տավուշում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+33,
Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+28։