Սրճեփի հաճախակի փչանալն է խանգարում կոռուպցիայի դեմ պայքարի լիարժեք պայքարելո՞ւն, թե՞ կադրերի պակասը։ Մի բան գնալով պարզ է դառնում. պետական վիթխարի ապարատն իր տարրական անձնական կարիքները հոգում է պետբյուջեի հաշվին` օգտագործելով պետգնումների գործիքակազմերը (տես փաստաթուղթը)։
Պետական ծառայողներից շատերը ըստ երևույթին չեն կարդում պետական գնումների պայմանագրերի գլխավոր պայմանը, այն է` «պետության կարիքներից ելնելով...» կազմակերպել այս ինչ ապրանքի գնումը։

Տվյալ դեպքում ԿԿՀ֊ի աշխատակիցների սուրճ խմելը ի՞նչ կապ ունի պետության կարիքների հետ։
Մանավանդ որ ԿԿՀ աշխատակիցների սուրճի ապարատի վերանորոգումն արվում է դիջեյ պատգամավորի խանութներից։