Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում Էդգար Ղազարյանին հարցրեց՝ ասելիք ունե՞ք։ Ակնարկելով, որ ներողություն խնդրի նախօրեի միջադեպի համար։
«Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,-
ասաց Էդգար Ղազարյանը։
Ռուբեն Ռուբինյանը դիմեց Նարեկ Կարապետյանին․ «պարոն Կարապետյան, ասելիք ունե՞ք»։
Կարապետյանն ասաց՝ ոչ։
«Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»,- ասաց Ռուբինյանը։