Ուղիղ եթեր
Ներքին 57 րոպե առաջ - 20:00 14-08-2026

1 մլն զբոսաշրջիկ և 14.8% աճ․ ինչ է կատարվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի զբոսաշրջային շուկան 2026 թվականը դիմավորում է աճի նոր ալիքով։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2026 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի զբոսաշրջության համար բավական հաջող է եղել։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Հայաստան այցելող զբոսաշրջիկների շարքում առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը։

«Առաջին տեղում Ռուսաստանն է, հետո՝ Վրաստանը, ամբողջությամբ վերցրած՝ Եվրոպան, ապա Իրանը և Միացյալ Նահանգները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն ավելանում է նաև Չինաստանից և Ծոցի երկրներից ժամանող զբոսաշրջիկների շրջանում։

Այս դրական միտումը միայն թվերի աճով չի սահմանափակվում։ Փոխվում է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների պատկերը․ ավելանում են նոր երկրներից ժամանող այցելուները, զբոսաշրջային առաջարկը դառնում է ավելի բազմազան, իսկ Հայաստան այցելողների շրջանում աճում է երիտասարդների թիվը։

Իսկ թե ո՞ր վայրերն են այսօր Հայաստանում ամենաշատը հետաքրքրում զբոսաշրջիկներին, Ապրեսյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր անկյուն ունի իր զբոսաշրջային ներուժը։

Հայաստանի գրավչության մասին խոսելիս Ապրեսյանը մի քանի գործոն առանձնացրեց՝ երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, բնությունը, խոհանոցը և ծառայությունների որակը՝ բացահայտեով, թե ինչն է այցելուներին բերում Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը