copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:31 16-08-2022

Ես՝ որպես տնօրեն, ակամա դարձել էի նրանց ավագ եղբայրը․ Էդգար Ղազարյանը՝ պայթյունից զոհված քույրերի մասին

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի փլատակների տակից դուրս են բերվել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մեր առաջին տարվա ուսանող և շրջանավարտ Մարիամ Խաչատրյանի, նրա հղի քույրիկի և վերջինիս հինգ տարեկան լուսավոր բալիկի դիերը։ Նրանք գնացել էին ապագա բալիկի ծնվելու հետ կապված նախատրաստական գնումների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նա հավելում է․ «Վիշտ կա, որի համար մխիթարության խոսքեր գտնել հնարավոր չէ, երևույթներ կան, որոնց հետ հաշտվել հնարավոր չէ։

Մարիամը Եղվարդից եկել էր Եղեգնաձոր` նորաստեղծ մասնաճյուղում սովորելու։ Առաջին տարին մեր ուսանողների թիվը շատ փոքր էր, և ես՝ որպես մասնաճյուղի տնօրեն, ակամա դարձել էի նրանց բոլորի ավագ եղբայրը, ստեղծվել էր մի գեղեցիկ, համերաշխ ընտանիք։ Մարիամի՝ Եղեգնաձորում սովորելն առիթ էր եղել, որ նրա քույրն ամուսնանա մեր մասնաճյուղի ուսանողներից մեկի հետ, ստեղծեն գեղեցիկ ընտանիք...

Չարագործների կառավարությունն այս տարի որոշեց փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը, իսկ նրանց մեկ այլ հանցանքին զոհ գնաց դրա հետ կապված մի լուսավոր ընտանիք։

Ու որևէ մեկը մտածում է, որ սրանց մենք պիտի ներե՞նք»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել