Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի որդին՝ Ֆելիքսը, այսօր նշում է ծննդյան 12-ամյակը։ Դերասանը, ով որդու բուժման նպատակով արդեն տևական ժամանակ գտնվում է Գերմանիայում, ինստագրամյան էջում հրապարակել է Ֆելիքսի լուսանկարն ու հանդես եկել շնորհավորանքով։
Որդու լուսանկարին կից Գոռ Հակոբյանը կատարել է գրառում՝ անկեղծանալով իր հայրական հույզերի և որդու անսահման ուժի մասին.
«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես, իմ աշխարհ։ Դու այնքան ուժեղ ես, որ ամեն ինչ հրաշալի է լինելու: Happy 12»,- գրել է Գոռ Հակոբյանը։
Oragir․News-ը նույնպես միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Ֆելիքսին շուտափույթ ապաքինում։