Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 48 րոպե առաջ - 14:46 12-08-2026

Ձեր բարոյական նկարագիրն ի՞նչ է․ Կճոյա՞նը, ում հետ «բարեփոխում եք եկեղեցին»

Արամ Քորչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ով չգիտի, 9-րդ գումարման ԱԺ-ն ունի մի շատ հետաքրքիր յուրահատկություն։ Երբ ՔՊ-ն արտաբերում է «Կտրիճ Ներսիսյան» բառակապակցությունը, «Ուժեղ Հայաստանը» դմփ-դմփացնում է սեղանին, ու դրան զուգահեռ ՔՊ-ն ծափ է տալիս։ Ու հակառակը, երբ ընդդիմությունն արտաբերում է «Կաթողիկոս» բառը, ՔՊ-ն է դմփ-դմփացնում, իսկ ընդդիմությունը՝ ծափ տալիս։

Ու այսօր ՔՊ-ական մի քանի պատգամավոր հետևյալ միտքն էին թելում․ «Թե բա եթե դուք ընդունում եք, որ ինքը Կաթողիկոս է, ուրեմն ինքն է ձեր բարոյական նկարագիրը»։ Բարի, իսկ էդ դեպքում ձեր բարոյական նկարագիրն ի՞նչ է․ Կճոյա՞նը, ում հետ «բարեփոխում եք եկեղեցին»։

Ամենից շատ դիտված