Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 20:17 18-08-2025

Ձեզ հալածել փորձողներն իրենց բարոյական սնանկությունը ցուցադրում են` պետության լծակները Ձեր դեմ ապօրինաբար գործածելով. Օհանյանը՝ Կարապետյանին

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Սամվել Կարապետյանին ծննդյան առթիվ.

Հարգելի՛ Սամվել Սարգսի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր 60֊րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։

Վստահ եմ, ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը, որոշումը` Հայաստանին, Արցախին, Հայ Առաքելական Եկեղեցուն, հայ ժողովրդին այսուհետ նույնպես ծառայելու։

Դուք Ձեր հզորությունը ցույց եք տվել Ձեր մարդկային ազդեցիկ կերպարով, հայրենաշեն գործունեությամբ, որ հավերժ մնալու է հայ նորագույն պատմության էջերին։

Իսկ Ձեզ հալածել փորձողներն իրենց բարոյական սնանկությունը, մտքի տկարությունը ցուցադրում են` պետության լծակները, դատական համակարգը Ձեր դեմ ապօրինաբար գործածելով և անխուսափելիորեն վերադառնալու են ոչինչ լինելու իրենց սկզբնակետին ու մեկընդմիշտ հեռանալու են։

Խորապես բարձր գնահատելով Ձեր անուրանալի ներդրումները, ազգանվեր ջանքերը տարբեր ուղղություններով՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ արդարությունը վերականգնվելու է, և ազատության մեջ Դուք, մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերները, բոլորս շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի արժանապատվության, անվտանգության, խաղաղության։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել