Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:14 12-08-2026

Քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանում այսօր դարձել է հանցագործություն․ Աննա Կոստանյան

«Քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանում այսօր դարձել է հանցագործություն։ Ավետիք Չալաբյանն այսօր դարձել է դասական օրինակ՝ քաղաքական հայացքների համար հետապնդվող և բանտարկված մարդու»,- այսօր՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Աննա Կոստանյանը։

«Այսօրվա մեր միջոցառումն ու ակցիան, որը նվիրված է Ավետիք Չալաբյանին, նպատակ ունի նրա օրինակով բարձրաձայնել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց՝ քաղաքական, հանրային և հասարակական գործիչների, ինչպես նաև պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրը։

Քաղաքականությամբ զբաղվելը հանցագործություն չէ։ Ազատ խոսքը հանցագործություն չէ։ Քաղաքական գործունեությունը չպետք է դառնա հետապնդման և կալանավորման պատճառ»,- ասաց Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված