Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:02 26-11-2023

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, նոյեմբերի 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում նոյեմբերի 26-ին, 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, ինչպես նաև քամու ուժգնացում` մինչև 15-18մ/վրկ արագությամբ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել