copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:54 06-08-2026

Խոշոր հրդեհ՝ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում՝ ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի տարածքում գտնվող աղբավայրում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից։

Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։